2016թ. աշխարհում 30 միլիոն դոլարից ավելի շատ կարողություն ունեցող մարդկանց թիվը 6.36 հազարից դարձել է 193.49 հազար: Հարուստ մարդկանց համար ամենագրավիչ քաղաքներն են Լոնդոնը, Նյու Յորքը, Հոնկոնգը: Այս մասին վկայում է The Wealth Report ամենամյա զեկույցը, որը հրապարակել է Knight Frank ընկերությունը:
Զեկույցի համաձայն՝ առաջիկա տասնամյակում աշխարհում նման միլիոնատերների թիվը կաճի 43 տոկոսով՝ մինչև 275.74 հազար: Միևնույն ժամանակ ԱՄՆ-ում և Կանադայում ակնկալվում է հարուստ քաղաքացիների աճ՝ 31 տոկոսով, իսկ Ասիա-Խաղաղաղօվկիանոսյան շրջանում՝ 91 տոկոսով:
Հարուստների համար գրավիչ քաղաքների թոփ-10-ում հայտնվել են Շանհայը, Լոս Անջելեսը, Սինգապուրը, Սան Ֆրանցիսկոն, Պեկինը, Տոկիոն և Չիկագոն:









































