ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը չի բացառում Հյուսիսային Կորեայի դեմ ռազմական ուժի կիրառումը։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։
Պարբերականի տեղեկություններով՝ ներկայում Վաշինգտոնն ուսումնասիրում է հնարավոր միջոցառումները Փխենյանի դեմ։ Հաղորդվում է, որ դրանց թվում նաև դիտարկվում է Հյուսիսային Կորեայում ռեժիմի փոփոխումը։
Փետրվարի 28-ին CNN-ը՝ հղում անելով Սպիտակ տան բարձրաստիճան աղբյուրին, հայտնել էր, որ Թրամփը Հյուսիսային Կորեան և նրա միջուկային ծրագիրը համարում է ԱՄՆ-ի համար գլխավոր սպառնալիք։









































