Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը Ասիա թագավորական շրջագայության շրջանակներում ուղևորվել է Ինդոնեզիա` 460 տոննա ուղեբեռով, հայտնում է Sky News-ը:
Այսպես, 81 տարեկան Սալմանի համար դժվար է իջնել ինքնաթիռից, և այդ պատճառով նա իր հետ վերցրել է հատուկ շարժասանդուղքներ: Թագավորական ուղեբեռը նաև պարունակում է լիմուզին Mercedes:
Եթե Սալմանը ճանապարհորդեր սովորական ավիաուղիներով, նրանից կպահանջվեր 23 հազար հատ 20 կիլոգրամանոց ճամպրուկ, իսկ հավելավճարը կկազմեր 860 հազար դոլար:
Սալմանը արդեն ժամանել է Մալազիա և պետք է այցելի Բրունեյ, Ճապոնիա, Չինաստան և Մալդիվներ:









































