Թուրքիայի բանակը և սիրիական զինված ընդդիմության խմբերը հարձակվել են ԱՄՆ-ի կողմից աջակցվող «Սիրիայի դեմոկրատական ուժերի» վերահսկողության տակ գտնվող գյուղերի վրա, հայտնում է Reuters-ը:
Աշխարհազորի ներկայացուցիչ Շարֆան Դարվիշի խոսքերով` հարձակումը տեղի է ունեցել մարտի 1-ին՝ Սիրիայի հյուսիսային Մանբիջ քաղաքից ոչ հեռու:
Թուրք զինվորականները չեն կարողացել օպերատիվ մեկնաբանություն ներկայացնել գործակալությանը տեղի ունեցածի կապակցությամբ:
Ներկայացուցիչը ավելացրել է, որ հարձակումները ուղղված են եղել հենց գյուղերի վրա, որոնք վերահսկվում են Մանբիջի ռազմական խորհրդի կողմից, որոնք մտնում են «Սիրիայի դեմոկրատական ուժերի» կազմի մեջ:
«Սիրիայի դեմոկրատական ուժերի» կազմում են սիրիական քրդերը, որոնց Անկարան համարում է ահաբեկիչներ:










































