Սիրիական բանակը և նրա դաշնակից զորքերը ԴԱԻՇ-ի զինյալներից ազատագրել են Պալմիրայի պատմական ամրոցը, RIA Novosti-ին հայտնել է տեղի աղբյուրը:
«Բանակը իր վերահսկողության տակ է վերցրել Պալմիրայի ամրոցը և հարավ-արևմտյան լեռնաշղթան: Այժմ պատրաստվում ենք քաղաքի վրա հարձակմանը»,- տեղեկացրել է գործակալության զրուցակիցը: Աղբյուրի խոսքերով` ահաբեկիչները մարտերի ժամանակ նահանջել են այն բարձունքից, որտեղ գտնվում էր ամրոցը, որից հետո բանակը գրավել է քաղաքի բարձունքները:
Հրամանատարներից մեկը հայտնել է RIA Novosti-ին, որ կառավարական ուժերը աշխարհազորի աջակցությամբ Պալմիրայի վրա արդեն հաստատել են լիակատար կրակային վերահսկողության:







































