Monday, 22 06 2026
17:23
ԱՄՆ-ն և Իրանը լավ հիմք դրեցին վերջնական գործարքի համար. Վենս
Հունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . Պապոյան
17:10
Կատարում բնական գազի գործարանում պայթյունի հետևանքով վիրավորվել է 54 մարդ, 18-ն անհետ կորել է
Ուժը կորցրած է ճանաչվել «Շանգրի Լա»-ի կազմակերպման լիցենզիան
16:50
Իրանի դեմ ռազմական գործողությունը ԱՄՆ-ի համար արժեցել է 40 միլիարդ դոլար
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե. ՔԿ
Կրեմլը արձագանքել է Բելառուսի հասցեին Զելենսկու սպառնալիքներին
Ադրբեջանն է մեզանից կախվածության մեջ հայտնվում. Սամվել Մարտիրոսյանը՝ Team-ի և Azertelecom-ի համաձայնագրի մասին
16:10
Նավթի գներն անկում են ապրում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
15:50
Աբելարդո դե լա Էսպրիելյան փոքր տարբերությամբ հաղթում է Կոլումբիայի նախագահական ընտրություններում
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Հայտնի է Գյումրիից մեկնած ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը
Փամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը
15:10
Իրանական պատվիրակությունը լքել է բանակցությունների վայրը
Ալիևը «կվերադառնա՞ Պուտինի գիրկը»
14:50
Մունդիալ-2026. Եգիպտոսը հաղթեց Նոր Զելանդիային, Ուրուգվայ-Կաբո Վերդե հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
Արարատի մարզի Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. Փաշինյան
Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի սահմանի մոտ վերջին սահմանափակումների վերացման մասին
Պետգույքի կոմիտեն էլեկտրոնային աճուրդով օտարման է ներկայացրել 29 անշարժ գույք
Հաքան Ֆիդանը դժվարություններ է կանխատեսել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
13:50
Սթարմերը կշարունակի պաշտոնավարել մինչև նորի ընտրությունը
Հայաստանում նշվել է Յոգայի միջազգային օրը
13:30
Ռուս-ուկրաինական հակամարտությունը շարունակվում է․ Մոսկվայի ուղղությամբ 70 ԱԹՍ է արձակվել, իսկ Ուկրաինայում կան զոհեր
Հայտնի է «Ոսկե ծիրան» միջազգային մրցույթի ժյուրիի կազմը
13:10
Արաղչին ԱՄՆ-ի հետ հանդիպումից հետո հայտարարել է Լիբանանում պատերազմի ավարտի գործում «մեծ առաջընթացի» մասին
«Վտանգավորի բան չկա, ըսա՝ պարտք եմ»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուները ընտրակաշառք են տվել․ ՀԿԿ
12:50
Սթարմերը հրաժարական է տվել
Կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդին

Չարյաց փոքրագո՞ւյնը, թե՞ բարի փոփոխություն

Գրեթե կասկած չկա, որ իշխանությունը զգալիորեն իրականություն կդարձնի իր այն հայտարարությունները, թե հաջորդ խորհրդարանում նվազեցվելու է գործարար պատգամավորների թիվը: Այդ մասին հայտարարություններ են արվել ամենաբարձր մակարդակով, իսկ այն, որ օրինակ գործարար պատգամավորներից մեկն էլ՝ Ռուբեն Հայրապետյանը, հայտարարեց, թե չի մասնակցելու խորհրդարանի հաջորդ ընտրությանը, հուշում է, որ քաղաքական ինչ որ որոշում արդեն իսկ կայացված է: Միայն թե դժվար է ասել, թե ինչ թվաքանակի վերաբերյալ է կայացված այդ որոշումը, այսինքն՝ ներկայիս գործարար պատգամավորների թիվը քանիսով է կրճատվելու:

Ընդ որում, հետաքրքրական է նաև, թե արդյո՞ք դա վերաբերում է նաև Բարգավաճ Հայաստանին: Չէ որ այդ խմբակցության զգալի մասն էլ, ներառյալ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, գործարարներ են, խոշոր սեփականատերեր: ՕԵԿ-ի մեջ էլ կան գործարարներ, սակայն այդ մասով թերևս հարց չի առաջանում, այն պարզ պատճառով, որ ՕԵԿ-ի մասով քաղաքական դաշտում վաղուց հարց չկա՝ բոլոր հարցերը լուծված են: Ինչ վերաբերում է գործարար պատգամավորների հարցին, ապա ինչ հարց է լուծվում նրանց խորհրդարանից դուրս հանելով: Սա թերևս կարևոր հանգամանք է, որպեսզի հասկանանք, թե ինչն է այստեղ ընդամենը հերթական ձևական և քարոզչական ակցիա, ինչը՝ համակարգային փոփոխության ուղղված իրական քայլ:

Խնդիրն այն է, որ գործարար պատգամավորներին ԱԺ-ից դուրս հանելով հարց չի լուծվում, որովհետև նրանց փոխարեն եթե ԱԺ-ում ներգրավվեն այլ մասնագիտության տեր խամաճիկներ, մեր կյանքը, պետության կյանքը, այդ կյանքում խորհրդարանի դերակատարությունը ոչնչով չի փոխվի: Ընդհանրապես, ճիշտ տարբերակը կլիներ այն, որ իշխանությունը քայլեր ձեռնարկեր այնպիսի միջավայր, մտածողություն և քաղաքական կլիմա ձևավորելու ուղղությամբ, որտեղ նախ հասարակությունն ինքն է ընտրում խորհրդարան: Այդ դեպքում, երբ իշխանությունն ապահովում է հասարակության ձայնի իրավունքը, քվեի ուժը, այսինքն ընտրության ազատությունն ու արդարությունը, այլևս որևէ մեծ նշանակություն չունի, թե ով կհայտնվի խորհրդարանում:

Ով էլ հայտնվի, ստիպված է լինելու սպասարկել հասարակության շահը, իսկ եթե չսպասարկի, ապա ստիպված է լինելու հաջորդ ընտրությանը հրաժեշտ տալ խորհրդարանին: Նախ և առաջ հենց ազատ ընտրական միջավայրն է պատճառը, որ գործարարը գերադասում է իր փոխարեն խորհրդարան ուղարկել մասնագիտացված քաղաքական գործչի, որպեսզի նա այնտեղ ավելի լավ աշխատի և հասարակության շահն ավելի լավ ու կոմպետենտ կերպով սպասարկի, քանզի միայն այդ բանն անելու ունակ գործիչը կարող է նաև որոշակիորեն սպասարկել տվյալ գործարարի քաղաքական շահը խորհրդարանում: Սակայն ակնհայտ է, որ Հայաստանի իշխանությունը պատրաստ չէ այդօրինակ քաղաքական համակարգի անցնելուն և ընտրական իրավունքի երաշխավորմանը: Մնում են ձևական քայլերը, կամ այսպես կոչված արհեստական քայլերը: Դրանք էլ կարող են իհարկե հաջողություն և փոփոխություն արձանագրել, եթե իհարկե իրենցից ըստ էության ինչ որ բան ներկայացնում են:

Տվյալ դեպքում հարցն այն է, թե խորհրդարանում նվազեցնելով այսպես ասած օլիգարխիայի դերը, արդյո՞ք իշխանությունը կյանքում էլ ի զորու է լինելու անել այդ բանը: Արդյո՞ք իշխանությունն ի զորու է լինելու, ասենք, օլիգարխիային իրավահավասար վիճակի մեջ դնել շարքային քաղաքացիների համեմատությամբ: Արդյոք օլիգարխներն ու իրենց թիկնազորները շարքային քաղաքացիների հետ միասին հավասար իրավունքներ ու պարտականություններ են ունենալու օրենքի և Սահմանադրության առջև: Այլ կերպ ասած, արդյո՞ք իշխանությունը «Սահմանադրական կարգի» կհրավիրի օլիգարխիային: Չէ՞ որ հենց դա՛ է կարևորը, ոչ թե նրանց ընդամենը խորհրդարանից դուրս հանելը: Քանզի որևէ մեկը դժվար թե մխիթարվի միայն նրանով, որ իրեն հայհոյող, ծաղրող և սպառնացող մեկը՝ ասենք Ռուբեն Հայրապետյանը, պատգամավոր չէ:

Ի՞նչ է փոխվելու, եթե օլիգարխը իրեն շարունակելու է «կյանքի և աշխարհի տեր» զգալ, չլինելով մանդատի տեր: Ոչի՛նչ չի փոխվելու: Հետևաբար հարցն այն է, թե արդյո՞ք խորհրդարանից դուրս իշխանությունը կարող է կարգի հրավիրել օլիգարխներին և նրանցից մի փոքր պակաս գործարարներին, որոնք քաղաքական իշխանության համակարգում իրենց ներկայացվածության շնորհիվ կամ արդյունքում ձևավորել են անկառավարելի և օրենքից վեր կանգնած կաստաներ ու տնօրինում են կյանքը:

Սա է խնդիրը, խնդիրն առօրյա կյանքում օլիգարխիայի ազդեցությունը սահմանափակելն է, ինչը միայն մանդատից զրկելն ամենևին չի երաշխավորում: Ավելին, նույնիսկ կա տպավորություն, որ իշխանությունը պարզապես համոզում է շատերին, որ չընտրվեն, չառաջադրվեն: Իսկ դա մտավախություն է առաջացնում, որ դրա դիմաց այդ մարդկանց «լիազորությունները» մեկ այլ տեղ, մեկ այլ ոլորտում, մեկ այլ տիրույթում են ընդլայնելու՝ որպես մանդատի փոխհատուցում, ու մեկ էլ կարող է վերջում ստացվել այնպես, որ հասարակությունը իշխանությանն ուղղակի խնդրի, որ այդ մարդկանց ետ վերադարձնեն մանդատները՝ որպես չարյաց փոքրագույն տարբերակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում