ԱՄՆ-ը կսկսի Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցել գրաֆիկից շուտ՝ հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը՝ ելույթ ունենալով Կոնգրեսի առջև ուղերձով։
«Առաջիկայում կսկսվի մեր հարավային սահմանի երկայնքով մեծ պատի շինարարությունը։ Այն կսկսվի գրաֆիկից շուտ, և երբ ավարտվի, դա (պատը) կլինի շատ արդյունավետ զենք թմրանյութերի և հանցավորության դեմ պայքարում»,-ասել է Թրամփը։
Ավելի վաղ Թրամփը հանձնարարել էր Մեքսիկայի հետ սահմանին պատի շինարարության նախագիծ մշակել, որի համար, նրա խոսքով՝ պետք է վճարի Մեքսիկան։ Լատինաամերիկյան երկրի իշխանությունները կտրականապես հայտարարում են, որ չեն պատրաստվում վճարել։









































