Հոլիվուդյան դերասան Հյու Ջեքմանը հերքել է 20 տարի համատեղ կյանքից հետո կնոջից բաժանվելու մասին լուրերը՝ տեղեկացնում է Daily Mail-ը:
Ավելի վաղ ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել, որ 48-ամյա Ջեքմանը և նրա 61-ամյա կինը՝ Դեբորա-Լի Ֆերնեսը ապրում են առանձին: Աղբյուրի խոաքով՝ նրանց ամուսնությունը կորցրել է «կայծը», և վերջին 4-5 ամիսներին զույգը գրեթե միասին չի լինում:
Ջեքմանը հերքել է այդ տեղեկությունները՝ դրանք համարելով ամբողջովին մտացածին:
Հիշեցնենք, որ Ջեքմանը վեցերորդ անգամ բուժվել է քաղցկեղից:











































