Գործնական զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության հաշվետվության համաձայն՝ ԱՄՆ-ը մեկ շաբաթում կորցրել է շուրջ 185 միլիոն դոլար գործնական այցերի չեղարկման պատճառով այն բանից հետո, երբ նախագահ Թրամփը իրագործեց մի շարք մուսուլմանական երկրների քաղաքացիների համար մուտքի այցագրի սահմանափակման իր հրամանագիրը: Այս մասին հաղորդում է The Huffington Post պարբերականը:
Պարբերականը նշում է, որ գործնական տեղաշարժերի ոլորտում անգամ 1 տոկոս փոփոխությունը դառնում է պատճառ, որպեսզի ԱՄՆ-ը կորցնի 71 հազար աշխատատեղ և շուրջ 5 միլիարդ դոլարի ՀՆԱ:
Տնտեսագետների մի մասն էլ պարզել է, որ Լոս Անջելեսի շրջանը երեք տարվա ընթացքում կարող է կորցնել 736 միլիոն դոլար զբոսշարջության ոլորտում արգելքի իրագործման արդյունքում:
Պարբերականը նաև գրում է, որ եվրոպական ընկերությունների շուրջ կեսը, որոնք գործունեություն են ծավալում ԱՄՆ-ում, հաղորդել են առաջիկա երեք ամիսներին դեպի Միացյալ Նահանգներ գործնական այցերը կրճատելու մտադրության մասին:









































