ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է մեծացնել երկրի պաշտպանական ծախսերը։ Այս մասին հայտնում է The New York Times-ը։
Պարբերականի տվյալներով՝ պետության ղեկավարը կպահանջի ձևավորել բյուջե՝ աճող պաշտպանական ծախսերը հաշվի առնելով։
Սպասվում է, որ ըստ այդմ կկրճատվի շրջակա միջավայրի պահպանության ԱՄՆ դաշնային գործակալության և մի շարք այլ պետական մարմինների ֆինանսավորումը։
Նշվում է, որ արտոնյան սոցիալական ապահովության և բժշկական ապահովագրության ծրագրերի ծախսերը չեն նվազեցվի։
Ավելի վաղ Թրամփը խոստացել էր ԱՄՆ ԶՈւ-ի համար խնդրել «վիթխարի բյուջե»։









































