Թուրքիայի գլխավոր շտաբի հրամանատար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Անկարայի կողմից իրականացվող «Եփրատի վահան» գործողությունը Սիրիայի հյուսիսում իրականացրել է իր առջև դրված նպատակը՝ տեղեկացնում է Reuters-ը:
Թուրքիայի գլխավոր շտաբը հինգշաբթի օրը հայտարարեց «Եփրատի վահան» գործողության շրջանակում Սիրիայի Էլ Բաբ քաղաքի բոլոր շրջանները ահաբեկիչներից վերջնականապես ազատագրելու մասին:
«Էլ Բաբը մեր վերահսկողության տակ է, գործողության սկզբում ծրագրված խնդիրները լուծված են: Դրան կհաջորդեն կյանքը բնականոն հուն վերադարձնելուն ուղղված քայլերը, որպեսզի տեղաբնակները կարողանան վերադառնալ իրենց տները»,- ասել է գլխավոր շտաբի ղեկավարը:









































