Thursday, 02 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

Մայր Աթոռում նշվել է Ս. Վարդանանց տոնը

Փետրվարի 23-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշել է Ս. Վարդանանց զորավարների և 1036 վկաների տոնը: Այս առիթով, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Տաճարում մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ:

Ինչպես հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, պատարագիչն է եղել Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը:

Սրբազան արարողությանը ներկա են գտնվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ, Երուսաղեմի Ս. Հակոբյանց միաբանության անդամ Գերաշնորհ Տ. Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության միաբաններ Պատրիարքական ընդհանուր փոխանորդ Գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը և Պատրիարքության Կրոնական ժողովի ատենապետ Գերաշնորհ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, հայաստանյան թեմերի առաջնորդներ, Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսներ, Գևորգյան հոգևոր ճեմարանի սաներ և բազմաթիվ ուխտավորներ:

Վարդան Սրբազանը Ս.Պատարագի ավարտին քարոզել է Իջման Ս. խորանից` անդրադառնալով Ս. Վարդանանց տոնի սքանչելի խորհրդին ու պատմական նշանակությանը:

«Վարդանանց մարտը դարերի ընթացքում պետք է դառնար հաղթանակի, մարտիրոսության ներշնչման իրական աղբյուր: Խաչ, թե սուր. պատարագի խորհրդին միաբանված հավատքի վկաները լսեցին աստվածային պատգամը քահանայի շուրթերից: Եվ զինվորական, իշխան, պարզ գյուղացի և հոգևորական վճռեցին իրենց ընտրությունը վերահաստատել և սեփական կյանքի միակ շահը համարել մեր Տեր Հիսուս Քրիստոսին:

Թվում է, թե ռազմական մի պատերազմի հիշատակություն է, որ այսօր տոնախմբում ենք միասին, սակայն, այն լոկ ռազմական չէր: Եթե միայն ռազմական լիներ, դարերի ընթացքում չէր կարող ներշնչել հայ զավակին: Այն քրիստոնեական հավատքի, հոգևոր արժեքների, ընտանիքի ու հայրենիքի պաշտպանության համար մղված մարտ էր:

Մեզ համար «վասն հայրենյաց և վասն հավատո» նշանաբանը միայն Վարդանանց պատերազմին չի պատկանում. այնտեղից սկսվել է: Քրիստոսի սիրո վարդապետության հունդերը Հայաստան աշխարհում` իբրև փոքրիկ սերմնահատիկներ, ցանվել էին Քրիստոսի երկու` Ս. Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների կողմից: Եվ 5-րդ դարի կեսին հայոց հոգևոր պարտեզում քրիստոնեության սերմերը, որոնք արդեն աճել, պտղաբերել էին, այլևս վարդագույն արյան վկայությամբ հաստատեցին և սեփականացրեցին այն, ինչը հայ մարդու զգացողությունը, գիտակցությունը, հավատքը, արժեքները և այսօր, փառք Աստծո, նաև նյութական հայրենիքն է», – նշել է Վարդան եպիսկոպոսը:

Պատարագիչ Սրբազանն իր խոսքում ընդգծել է, որ Ս. Վարդանանց պատերազմը հոգու և մարմնի, հոգևոր և նյութական արժեքների պատերազմ էր, նյութի դեմ հոգևորի հաղթանակի պատերազմն էր:

«Այնտեղ քաջերը միայն չհերոսացան. նրանք սրբացան, քանի որ  հավատացին, որ իրենց կյանքում գերագույն շահը հավերժության մեջ մեր Տեր Հիսուս Քրիստոս է: Նրանք քայլեցին գիտակից մահվան: Այս էր նրանց` քրիստոնեական կրոնի հանդեպ մեծագույն սխրանքը:

…Մենք` իբրև ազգի, մշակույթի, ընտանիքի, Եկեղեցու պաշտպանության մարտիկների հաջորդներ, այսօր պարտականություն ունենք նրանց անմեռ երազները կյանքի կոչելու` ապրելով, հավատալով և հաղթելով: Այս է պատգամը Վարդանանց խորհրդի. պատգամ, որ մեր յուրաքանչյուրի մտքում և հոգում թելադրում է հավատարմություն ու վստահություն: Այս է այդ նույն խորհուրդը, որ դարերի ընթացքում հայ մարդուն ներշնչել և առաջնորդել է հաղթանակի», – ասել է Սրբազանը` ներկա ժողովրդին հորդորելով քրիստոեական արժեքների վրա խարսխված կյանքով ապրել և պատրաստ լինել կյանքի կոչելու սուրբ հերոս նահատակների հիշատակը և հայրենիքի ու նրա ապագայի հանդեպ նրանց բոլոր երազները:

Իր խոսքում Սրբազան Հայրը տոնի առիթով, որը նաև Նորին Սրբության անվանակոչության օրն է, որդիական ակնածանքով Հայ Եկեղեցու հոգևոր դասի և ողջ հավատացյալ ժողովրդի անունից շնորհավորել է Ամենայն Հայոց Հայրապետին:

Այնուհետև Իջման Ս. Սեղանի առջև, նախագահությամբ Գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի, կատարվել է Հայրապետական մաղթանք:

Եկեղեցականների դասը հավատավոր ժողովրդի հետ միասնաբար առ Աստված աղոթք են բարձրացրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության, հավերժ պայծառության, ինչպես նաև Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կենաց արևշատության և բեղուն ու խաղաղ հովվապետության համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում