ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը Մեդիամաքս-ին այսօր ասել է, որ Ռոբերտ Քոչարյանը երեքշաբթի օրը Ռուսաստանի վարչապետի մերձմոսկովյան նստավայրում հանդիպել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ:
«Առաջին լրատվական»-ը այսօր առավոտյան տեղեկացրել էր, որ Ռոբերտ Քոչարյանը երրորդ անգամ առաջադրվել է հեռահաղորդակցության ոլորտի ռուսական խոշորագույն «ԱՖԿ Սիստեմայի» անկախ տնօրենի պաշտոնին։ Առաջին անգամ այդ պաշտոնին Ռոբերտ Քոչարյանին «ԱՖԿ Սիստեմայի» բաժնետերերի ժողովը հաստատել էր 2009թ., 2010թ. նրա թեկնածությունը վերահաստատվեց, իսկ այդ տարվա հունիսի 25-ին բաժնետերերի ժողովին նորից առաջարկվելու է Քոչարյանի ընտրել տնօրենների խորհրդում։
Ընկերության պաշտոնական կայքում նշվում է, որ Ռոբերտ Քոչարյանը անկախ տնօրեն է և ներդրողների հետ կապերի հանձնաժողովի նախագահ։







































