ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընտանիքի ճանապարհորդությունները մեկ ամսում հարկատուների վրա նույն գումարն են նստում, որքան նախկին նախագահ Բարաք Օբամայի ընտանիքի ճանապարհորդությունները մեկ տարում, գրում է Independent-ը:
Պաշտոնին անցնելուց հետո նախագահի 3 այցը Ֆլորիդա նրա որդիների գործուղումների հետ միասին երկրի համար կարժենա 11.3 միլիոն դոլար: Օբամայի ընտանիքի ճանապարհորդությունների ծախսերը տարեկան կազմել են 12.1 միլիոն դոլար:









































