Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինը ելույթ է ունեցել հայտարարությամբ, որում առաջարկել է զրկել Ռուսաստանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետոյի իրավունքից Ուկրաինայի արևելքում իրավիճակին վերաբերող որոշումներ ընդունելիս։ Այս մասին փոխանցում է TASS գործակալությունը։
«Մեզ պետք է շտապ բարեփոխել Անվտանգության խորհուդը՝ դադարեցնելու վետոյի իրավունքի չարաշահումը։ Անվտանգության խորհուրդը պետք է կարողանա արդյունավետորեն արձագանքել արյունալի հակամարտություններին՝ անկախ որպես ԱԽ մշտական անդամ հակամարտող կողմի հնարավոր ներկայությունից»,-ասել է Ուկրաինայի արտգործնախարարը։
Կլիմկինի խոսքով՝ ՄԱԿ ԱԽ-ում Ռուսաստանին վետոյի իրավունքից զրկելը պետք է ընդունվի այն պատճառով, որ Մոսկվան հանդիսանում է Դոնբասում հակամարտող կողմ։
Ուկրաինացի նախարարը հիշեցրել է, որ համապատասխան ՄԱԿ-ի Կանոնադրության 27-րդ հոդվածի՝ «վեճին մասնակից կողմը պետք է զերծ մնա քվեարկությունից ԱԽ-ում որոշումների ընդունման ժամանակ»։
Կլիմկինն ընդգծել է, որ այդ կանոնը շարունակում է անտեսվել ակնհայտորեն։








































