Բրատիսլավայի արքեպիսկոպոս և Սլովակիայի հռոմեա-կաթոլիկական եպիսկոպոսների համագումարի նախագահ Ստանիսլավ Զվոլենսկին հայտարարել է, որ «մուսուլմանական աշխարհից հազարավոր միգրանտների ժամանումը կարող է արմատապես փոխել եվրոպական քաղաքակրթությունը», հայտնում է Novinky պորտալը:
«Եվ մենք այդ հանդիպմանը տասնյակ տարիների ընթացքում կարող ենք տանուլ տալ, ժողովրդագրության և մշակույթի տեսակետից»,- ասել է Զվոլենսկին, ելույթ ունենալով Բրատիսլավայում կրոնի և միգրացիայի հարցերով միջազգային կոնֆերանսի ժամանակ:
«Վերջին տարիներին մենք մի անգամ չէ, որ ականատես ենք եղել դաժան ահաբեկչական հարձակումների Եվրոպայում, որոնց կազմակերպիչները հայտարարել են իրենց պատկանելիության մասին իսլամին: Նման փաստերը տրամաբանորեն հանգեցնում են եզրակացության, որ որքան խոշոր է մուսուլմանական համայնքը, այնքան բարձր է բռնության հավանականությունը»,- ավելացրել է նա:










































