Սիրիայի կառավարական ուժերը, աշխարհազորի ջոկատների աջակցությամբ կրակային վերահսկողություն են սահմանել ռազմավարական կարևոր խաչմերուկի վրա` Պալմիրա քաղաքից 5 կմ հեռավորության վրա: Այդ մասին RIA Novosti-ին հայտնել է դեպքի վայրերից տեղեկացված աղբյուրը:
«Մեր զորքերը և դաշնակիցները ամրապնդվել են ավտոդպրոցի համալիրում: Այժմ Պալմիրայից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող խաչմերուկը լիակատար կրակային վերահսկողության տակ է: Կատարվում է ակտիվ նախապատրաստություն Հայա լեռնաշղթայի ազատագրման համար»,- պատմել է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքերով` այսօրվա համար առաջնահերթություն է Հայա լեռնաշղթայի ազատագրումը: Հենց որ բարձուքները հայտնվեն կառավարական ուժերի վերահսկողության ներքո, ռազմավարական կարևորություն ունեցող ավտոճանապարհային խաչմերուկը լիովին պաշտպանված կլինի ավազակային խմբավորումների ներկայությունից:
Աղբյուրը նշել է, որ չնայած բանակի հաջողություններին, դեռևս վաղ է խոսել Պալմիրայի ազատագրման մասին: Դաժան մարտերը շարունակվում են:









































