Իրանը պատրաստ է արտոնություն տրամադրել ածխաջրածնի մշակման սպասարկման պայմանագրերին այն ընկերությունների համար, որոնք աշխատում են նավթագազային ոլորտում: Ինչպես հաղորդում է IRIB գործակալությունը, այս մասին հայտարարել է Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն:
Իրանը նախատեսում է որոշ կառուցվածքային փոփոխություններ մտցնել նավթային պայմանագրերում, որոնք նախատեսում են նաև որոշակի արտոնություններ:
Նրա խոսքերով՝ արտոնությունները կտարածվեն նավթագազային նախագծերի վրա, որոնք մասնավորապես իրագործվում են Կասպից ծովում, ինչպես նաև «Հարավային Պարս» գազի հանքի մշակման նախագծի վրա: