Մեքսիկայի Միչոական նահանգում ձերբակալվել է ամենահետախուզվող հանցագործներից մեկը: Ինչպես երկուշաբթի հաղորդել են տեղի իշխանությունների ներկայացուցիչները՝ խոսքը Էդուարդո Սանչես Էրնանդեսի մասին է, ով քրեական շրջանակներում հայտնի է «Գրեգորիո Ն» մականունով:
Ըստ հետաքննության տվյալների՝ Սանչեսը այն գլխավոր անձանցից է, ով Գերերո և Միչոական նահանգներում վերահսկում է թմրանյութերի վաճառքը: Ձերբակալման պահին հանցագործի ու նրա չորս համախոհների մոտ հայտնաբերվել են ինքնաձիգներ ու զինամթերք, ինչպես նաև խոշոր գումար՝ ամերիկյան դոլարներ ու մեքսիկական պեսոներ:
Օպերացիան իրականացրել է բանակային ստորաբաժանումը՝ առանց որևէ կրակոցի: Ըստ նախնական տվյալների՝ Սանչեսը զբաղվել է խոշոր խմբաքանակի թմրանյութերի վաճառքով:









































