Արցախի Հանրապետությունը պետք է և կարող է ունենալ անկախություն: Փետրվարի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին դիտորդական առաքելությամբ Արցախում գտնվող՝ Ռուսաստանի Դաշնության պատվիրակության անդամներ Վլադիմիր Եվսենը, Վալերի Կորովինը և Ալեքսանդր Ս կակովը:
«Հանրաքվեի ժամանակ մենք խախտումներ չենք նկատել: Արցախի ժողովրդի իրավագիտակցության մակարդակը բավականին բարձր է, և այստեղ մենք տեսել ենք կայացած ժողովրդավարական երկիր»,- ասաց պատվիրակության անդամ, քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը և հավելեց, որ այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել ապրիլին, այլևս չեն կրկնվի:
Ռուսաստանի Դաշնության պատվիրակության անդամները նաև նշեցին, որ Արցախի ճանաչված չլինելը ոչինչ չի նշանակում. պատմությունը ջնջել հնարավոր չէ:









































