Ամերիկացի զինվորականները չեն ակնկալում, որ Իրաքի կառավարությունը կխնդրի իրենց հեռանալ երկրից Մոսուլ քաղաքն ազատագրելուց հետո: Ինչպես հաղորդում է korrespondent.net-ը, այս մասին հայտարարել է գեներալ-լեյտենանտ Սթիվեն Թաունսենդը, որը Իրաքում ղեկավարում է միջազգային կոալիցիայի գործողությունը ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ:
«Կարծում եմ կառվարությունում հասկանում են, որ սա շատ դժվար ճակատամարտ է, և կոալիցայի աջակցությունը իրենց պետք կգա նաև Մոսուլից հետո»,-ասել է Թաունսենդը Բաղդադում լրագորղների հետ հանդիպման ժամանակ:
Գեներալը նաև նշել է, որ կոալիցայի ուժերը «սկսել են ավելի խորը գործել»: «Մենք փոխել ենք մեր դիրքերը արևելյան Մոսուլի համար պայքարում և մեր խորհրդականներին ավելի մոտ ենք ուղարկել իրաքիյան ուժերին»,-հավելել է նա:











































