ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը նախազգուշացրել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները պետք է մեծացնել իրենց պաշտպանական ծախսերը՝ պահպանելու ստանձնած պարտավորությունները՝ փոխանցում է BBC-ն։
Ելույթ ունենալով Բրյուսելում՝ Փենսը հայտարարել է, որ ամերիկացի ժողովուրդը կարող է կորցնել համբերությունը, եթե ՆԱՏՕ-ի երկրները չկիսեն ԱՄՆ-ի հետ պաշտպանական ծախսերի բեռը։
«Նախագահն իրական առաջընթաց է ակնկալում մինչ 2017 թվականի ավարտը»,-հավելել է Փենսը՝ նշելով, որ ԱՄՆ-ը նախկինի պես հակված է ԵՄ-ի հետ համագործակցության ու գործընկերության։
ԱՄՆ փոխնախագահը Բրյուսելում բանակցություններ է անցկացրել Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի և Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ։
Փենսը փորձել է համոզել նրանց, ով ԱՄՆ-ը պատրաստ է աշխատել Եվրոպայի հետ՝ չնայած նախագահ Դոնալդ Թրամփի որոշ հայտարարություններին։ Նա ասել է, որ հենց Թրամփն է իրեն խնդրել գալ Բրյուսել՝ հաստատելու ԱՄՆ-ի աջակցությունը ՆԱՏՕ-ին։
Յունկերն ասել է, որ ԱՄՆ-ին պետք է ուժեղ, միասնական Եվրամիություն՝ ի պատասխան Թրամփի այն հայտարարության, թե Brexit-ը հրաշալի է։









































