Friday, 03 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

Սյունիքում նոր պաշտոնանկությունները չեն բացառվում

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը դատի է տվել Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանին: Նա դիմել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: «Առաջին լրատվական»-ը Սամվել Հարությունյանից փորձեց ստանալ մի շարք հարցերի պատասխաններ:

 – Պարոն Հարությունյան, Սյունիքի մարզպետը Ձեզ դատի է տվել, որին Դուք բավական կոշտ պատասխանեցիք, դրանից հետո ինչ-որ նոր արձագանք նրա կողմից ստացվե՞լ է:

 – Ոչ, որևէ արձագանք ես չեմ ստացել, չեմ էլ կարդացել:

 – Դեռ սպասո՞ւմ եք արձագանքի:

 – Հատուկ սպասելու բան չունեմ, իմ գնահատականները տրվել են: Այդ արտասովոր հանցագործը, ծանրագույն ոճիրներ հեղինակելով, մնացել է անպատիժ: Հիմա հերթը հասել է Երևան քաղաքի Աջափնյակ-Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին: Իմ ներկայացրած մոտ հիսուն փաստերից նա առանձնացրել է երկուսը. դատարանից խնդրում է ոչ ավել, ոչ պակաս` ինձ զրպարտիչ հռչակել, օգնության է կանչել սիրուհուն` Արևիկ Միրզոյանին, ինձնից էլ պահանջում է մեկուկես միլիոն դրամ բռնագանձել: Մեր երկրից հսկայական գումարներ հափշտակած անձը մեկուկես միլիոն դրամ է պահանջում ինձնից՝ 19 տարվա գործազուրկիցս (իսկ իմ և ինձ նման շատերի գործազրկության պատճառը հենց ինքն է): Ես, միևնույն է, շարունակելու եմ իմ պայքարը, այսուհետ ևս ամեն ինչ անելու եմ, որ սթափվեն մեր երկրի իրավապահ համակարգի ղեկավարները և ժամ առաջ նրան և նրա հանցախմբին ձերբակալեն:

 – Ամեն դեպքում, Ձեզ դատի են տվել, կամա-ակամա Դուք ներքաշվել եք դատական գործընթացի մեջ, ի՞նչ քայլեր եք ձեռնարկում, փաստաբան ընտրե՞լ եք արդեն:

 – Այդ բոլորը տեխնիկական հարցեր են, որոնք, անշուշտ, կարվեն։ Ես ուրախ կլինեմ, որ նույն այդ դատարանը վերջապես սթափվի, դատավորն էլ Անի Մխիթարյանն է: Ուրախ կլինեմ, որ սթափվեն, գիտակցեն՝ ում հետ գործ ունեն: Առաջին հերթին զարմացած եմ՝ նման մարդուց ինչպե՞ս են վարույթ ընդունել: Ես բազմաթիվ ելույթներ եմ ունեցել, հայտարարություններ եմ արել, աղաղակող փաստեր եմ ներկայացրել, ու մինչ օրս քրգործ չի հարուցվել, բայց իմ դեմ ներկայացված փաստերն անմիջապես հալած յուղի տեղ են ընդունում ու ինձ ծանուցում, որ սեպտեմբերի 30-ին տեղի կունենա դատական նիստը: Ես երբևէ իմ հանդեպ սպառնալիքներից չեմ վախեցել, հիմա էլ չեմ վախենում , իհարկե, ոչինչ չեմ կարող բացառել` Սուրիկ Խաչատրյանից ամեն ինչ հնարավոր է: Առիթ ունեցել եմ նշելու, նորից եմ ասում` իմ և իմ ընտանիքի անվտանգության առաջին երաշխավորն ու պատասխանատուն այլևս Սերժ Սարգսյանն է և հանրապետության իրավապահ համակարգի ղեկավարները:

 – Տեղեկություններ են շրջանառվում, որ Սյունիքում, ոչ փաստացի, սակայն շարունակում է պահպանվել Սուրիկ Խաչատրյանի իշխանությունը: Արդյո՞ք այդպես է:

 – Ես ուրախ եմ, որ հրաժարական է ներկայացրել իր երկար տարիների առաջին կամակատարներից մեկը` նրա տեղակալը` փոխմարզպետ Արա Դոլունցը: Չեմ բացառում, որ առաջիկայում նոր պաշտոնանկություններ կլինեն: Նոր մարզպետը, եթե ուզում է իսկապես իր լիազորություններից օգտվել, պարտավոր է պարզապես ազատվել «լիսկայական» կադրերից:

 – Այնուամենայնիվ, ինչ-որ փոփոխություններ ակնկալելի՞ են:

 – Ես, իհարկե, կասկած չունեմ, որ Վահե Հակոբյանը նույն համակարգի ներկայացուցիչն է, բայց իրեն հաջողություններ եմ մաղթում գոնե այն առումով, որ ազատվի այդ կադրերից և փորձի (որքան հնարավոր է) գործ անել: Ես այս դեպքում միայն ուրախ կլինեմ: Սուրիկ Խաչատրյանն, անշուշտ, դիմելու է բոլոր հնարավորություններին` պահպանելու իր դիրքերը Սյունիքում: Վահե Հակոբյանին ներկայացնելու ժամանակ երկարաշունչ տողեր ասելով` նա փորձեց ցույց տալ, որ իրադրության տերն ինքն է: Հանրապետության ղեկավարները, նամանավանդ` նախագահը, պետք է ի վերջո սթափ գնահատական տան այս ամենին, իսկ իրավապահ համակարգի ղեկավարները սպասում են նախագահի խոսքին: Եթե այժմ իսկ Սյունիքում ստուգումներ կատարվեն, ես չեմ կասկածում, որ ամենուր աղաղակող օրինախախտումներ կբացահայտեն, որոնց համար անգամ քրեական հետապնդում է նախատեսված:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում