Որքան մոտենում է Վիլնյուսում Եվրամիության հետ Ասոցացման համաձայանագրի նախաստորագրման ժամկետը՝ նոյեմբերը, այնքան ավելի ակտիվանում են ռուսական իշխանությունների փորձերը՝ Հայաստանին եվրաինտեգրումից հետ պահելու ուղղությամբ:
Հայաստանի վրա ճնշման հիմնական զենքը, անշուշտ, Ռուսաստանում ապրող մեր հայրենակիցներն են: Սակայն մինչ այդ ռուսական կողմը փորձելու է Հայաստանին ճնշել ներսից:
«168 ժամ» պարբերականի տեղեկություններով, օգոստոսի 30-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպանի մոտ են հրավիրվել Հայաստանում ռուսական կապիտալով աշխատող բոլոր ձեռնարկությունների ղեկավարները, որոնց հատուկ հանձնարարություն է տրվելու խոչընդոտել Հայաստանի Եվրոպական ընտրությանը: Իսկ «Եվրասիական ինտեգրացիա» ժողովրդական նախաձռնությունը պետք է ոտքի հանի հայ հասարակությանը՝ ցույց տալու համար, որ հայ հանրության ճնշող մեծամասնությունը կողմ է եվրասիական ինտեգրմանը:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «168 ժամ»-ի այսօրվա համարում:











































