Ինչքան էլ Ջեսիկա Ալբան պնդի, որ ինքը սովորական կին է, նրան շատ դժվար է հավատալ:
Մասնավորապես, դերասանուհու տարբեր ֆոտոշարքերը նայելիս թվում է, թե նա արտաքին թերություններ չունի և չի էլ կարող ունենալ:
Նույն կարծիքին հանգում ենք C Magazine-ի նոր համարի լուսանկարները դիտելիս՝ իդեալական սանրվածք, առողջ մաշկ և բարեկազմ մարմին: Իսկ նրա կախարդական հայացքից հնարավոր չէ աչքը կտրել:
Ընդ որում դերասանուհուն արժանին պետք է մատուցվի անկեղծ զրույցների համար: Շատ լրագրողներ նշում են, որ նա անկեղծորեն պատմում է իր կյանքի մասին և պատասխանում է բոլոր հարցերին: Նա չի թաքցնում բարեկազմ մնալու իր գաղտնիքները:








































