Սիրիական ընդդիմությունը հայտարարել է, որ Դամասկոսի արվարձաններից մեկում քիմիական զենքի կիրառումից հետո «Ժնև-2» միջազգային կոնֆերանսի մասին խոսք անգամ լինել չի կարող: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Ավելի վաղ Սիրիայի ընդդիմադիրների և հեղափոխականների ազգային կոալիցիան Բաշար Ասադի զորքերին մեղադրել էր քիմիական զենքի օգտագործման դեպքերը հետաքննող՝ ՄԱԿ-ի տեսուչների ավտոմեքենայի վրա հարձակման մեջ:









































