Գերմանական «Շտուտգարտ»-ի նոր գլխավոր մարզչի անունն արդեն հայտնի է: Բրունո Լոբադիայի հեռացումից հետո թիմի ղեկը ստանձնել է Թոմաս Շնայդերը:
Մինչ այս Շնայդերն աշխատում էր «Շտուտգարտ»-ի երիտասարդական թիմի հետ, որը բավականին լավ արդյունքներ էր ցուցադրում: Շնայդերի հետ կնքվել է երկամյա պայմանագիր:
Հիշեցնենք, որ նախկին մարզիչ Բրունո Լոբադիան հեռացվել էր զբաղեցրած պաշտոնից այն բանից հետո, երբ թիմը առաջին երեք տուրերում երեք պարտություն կրեց:






































