Բռնցքամարտիկ Մայք Թայսոնն անսպասելիորեն մասնակցել է մի զույգի հարսանիքին, որոնց նակինում չէր ճանաչում: Նա դարձել է տոնակատարության պատահական մասնակիցը և լուսանկարվել է նորապսակների ու նրանց հյուրերի հետ՝ հաղորդում է Sky News-ը:
Ինչպես պատմել են նորապսակներ Գրեգ ու Էմբեր Քելլերները, Թայսոնը պատահաբար է ներկայացել իրենց հարսանիքին, երբ Վերոնայում անցնելիս է եղել խաղատան մոտով, որտեղ ընթանում էր տոնակատարությունը: Բռնցքամարտիկը միացել է միջոցառման մասնակիցներին և «ուրախացրել նրանց»:
Թայսոնն ինքը դեռ չի մեկնաբանել հարսանիքին իր անսպասելի մասնակցությունը:









































