Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից Գերմանիայի կանցլերի թեկնածու Պեեռ Շտայնբյուկը հայտարարել է, որ
անհրաժեշտ է դադարեցնել բանակցությունները ԱՄՆ-ի հետ ազատ առևտի անդրատլանտյան գոտու ստեղծման վերաբերյալ: Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով գերմանական մամուլին տված նրա հարցազրույցին:
Սեպտեմբերի 22-ին կայանալիք ընտրություններում Անգելա Մերկելի մրցակիցը, մասնավորապես, հայտարարել է. «Ես կընդհատեի բանակցությունները, քանի դեռ ամերիկացիները չեն պատասխանել՝ իրականացվո՞ւմ է վերահսկողություն որևէ գերմանական կամ եվրոպական հաստատության նկատմամբ»:
Նա քննադատության է ենթարկել ԱՄՆ-ի հետ համաձայնագիր կնքելու Մերկելի կառավարության մտադրությունը: Այդ համաձայնագիրը կոչված է վերացնելու երկու երկրների միջև առևտրում առկա օրենսդրական արգելապատնեշները:









































