Տոկիոյի 27-այա բնակիչ Տադահիրո Կանեմասուն իր համար արտասովոր կոչում է հայտնաբերել: Ամեն օր նա «հզոր ռենջերի» կանաչ հագուստ է հագնում և գնում է մոտակա մետրոյի կայարանում բարի գործեր անելու: Ուղևորները սկզբում վախենում էին հերոսից, բայց շուտով սովորեցին՝ հաղորդում է Huffington Post-ը:
Ընդ որում, ի տարբերություն հայտնի սերիալի հերոսների՝ նա չի պայքարում այլմոլորակային թշնամիների դեմ և նույնիսկ հանցագործների չի բռնում: Նա ուղղակի թոշակառուներին ու մայրերին, ովքեր երեխաների հետ են, օգնում է բարձրացնել ծանր պայուսակները և այլն:











































