MTV ամերիկյան երաժշտական հեռուստաալիքի Video Music Awards մրցանակը «Տարվա տեսահոլովակ» անվանակարգում ստացել է Ջասթին Թիմբերլեյքը՝ Mirrors տեսահոլովակի համար: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
«Երգչուհու լավագույն տեսահոլովակ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Թեյլոր Սվիֆթը՝ I Knew You Were Trouble տեսահոլովակի համար:
Մրցանակին հավակնել են նաև Մայլի Սայրուսը (We Can’t Stop), Դեմի Լովատոն (Heart Attack), Ռիհաննայի և Միկի Էկոյի դուետը (Stay), Pink-ի և Նեյթա Ռուեսի տեսահոլովակը (Just Give Me a Reason):







































