Մայիսի 25-ին՝ ժամը 12:57-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզում՝ Գավառ քաղաքի Ազատության փողոցի թիվ 4 շենքի հարակից տարածքում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:08-ին, մարվել` 13:15-ին:
Այրվել է Հ. Միրիբյանին պատկանող «ԳԱԶ-53» մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենայի խցիկը և թափքը:
Հրդեհի հետևանքով, ավտոմեքենայի ուղևոր, 1983 թ.-ին ծնված Սեդա Սարգսյանը ստացել է այրվածքներ և մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տեղափոխվել Գավառ քաղաքի կենտրոնական հիվանդանոց, այնուհետ` Երևան քաղաքի այրվածքների կենտրոն:
Ս.Սարգսյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է:









































