Թուրքիայի Մանիսա գավառում զինվորների շրջանում տեղի է ունեցել զանգվածային թունավորում: Այս մասին կիրակի օրը հաղորդում է թուրքական Sabah թերթը:
Համաձայն պարբերականի՝ 300 զինվոր բարձր ջերմաստիճանով և սրտխառնոցով տեղափոխվել են մոտակայքում գտնվող հիվանդանոց: Զինվորների մեծ մասն իրենց ավելի վատ են զգացել երեկոյան ընթրիքից հետո:
Տուժածների թիվը կարող է մեծանալ:









































