Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր Կոմիտաս 5 հասցեում կրկին լարված իրավիճակ էր: Հարևանությամբ գտնվող շենքերի բնակիչները դժգոհում էին նոր կառուցվող շենքի շինարարությունից: Նրանց էին միացել նաև հասարակական-քաղաքական մի խումբ ակտիվիստներ:
Մինչ ներսում շինարարությունը շարունակվում էր, դրսում անհայտ մի անձ, ով ըստ որոշ տեղեկությունների՝ շենքի սեփականատիրոջ հայրն էր, պնդում էր, որ շենքն այդտեղ անպայման պետք է կառուցվի: Սա էլ, բնականաբար, հարուցեց հավաքվածների դժգոհությունն ու զայրույթը:
Մանրամասները դիտեք տեսանյութում:









































