Արդեն մեկ ամսից ավելի է, ինչ Երևանի քաղաքապետարանի դիմաց շարունակում են նստացույց անել երեք երիտասարդներ՝ Գոռ Առաքելյանը, Վահագն Մինասյանը և Սուրեն Սահակյանը: Երեկ նստացուցարարներին էր այցելել ՀՀԿ տատիկը: Վերջինս դիմելով ոստիկաններին կոչ էր անում տղաներին բերման ենթարկել. «Տարեք սրանց, սրանք պետք է Ղարաբաղում ծառայեն»: Ինչպես երևում է «Ազատագրում»-ի տեսանյութից ՀՀԿ տատիկը իր լկտի պահվածքով բարկացնում է երիտասարդներին: Նա մի քանի անգամ տղաներին դիմեց «տեղը չեք բերում` ես ով եմ» արտահայտությամբ, և երիտասարդները ոստիկաններին հարց ուղղեցին` արդյո՞ք տատիկը հասարակական կարգ չի խախտում:
Նշենք, որ երեկ քաղաքապետարանի մոտից բերման են ենթարկվել մի խումբ ակտիվիստներ և Վարդգես Գասպարին:
Մանրամասները դիտեք տեսանյութում:









































