Կառավարական զորքերը և խռովարարները բախվել են Դամասկոսի արևելյան Ջոբար շրջանում, որտեղ ավելի վաղ հայտնաբերվել էր քիմիական զենք՝ հաղորդում է սիրիական պետական հեռուստատեսությունը:
Զինվորները պահեստ են հայտնաբերել, որտեղ պահվել են մի քանի տակառ ենթադրյալ թունավոր նյութեր: Տակառների վրա գրված է եղել՝ «Պատրաստված է Սաուդյան Արաբիայում»:
Սիրիական ինֆորմացիոն SANA գործակալությունը պնդում է, որ խռովարարները կարողացել են թունավոր նյութեր կիրառել կառավարական բանակի զինվորների դեմ:




































