Մոսկվայում սեպտեմբերի 17-ին կբացվի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որը Հայ առաքելական եկեղեցու ամենաբարձր տաճարն է: Եկեղեցու շինարարությունը սկսվել էր 2008թ-ին, այն գտնվում է Ռուսաստանի մայրաքաղաքի Օլիմպիական պողոտայում:
Եկեղեցու բացմանը կմասնակցի Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, Ռուսաստանում հայկական սփյուռքի ներկայացուցիչներ, բարձրաստիճան ռուս պաշտոնյաներ: Եկեղեցին կդառնա Հայ Առաքելական եկեղեցու ռուսական թեմի առաջնորդ, Էզրաս եպիսկոպոս Ներսիսյանի նստավայրը:








































