Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լորան Բլանը մեկնաբանել է 2013/14թթ մրցաշրջանի մեկնարկը:
«Մենք դժգոհ ենք մեր վաստակած միավորների քանակից: Այօր մեր ակտիվում պետք է ունենայինք 4 միավոր, այլ ոչ թե 2: Ես սա ասում եմ՝ նպատակ չունենալով վիրավորել «Այաչո»-ին: Ամեն դեպքում, սա միայն մրցաշարի մեկնարկն է: Թիմը հզորանում է յուրաքանչյուր խաղում: Կարծում եմ՝ շուտով դա ակնհայտ կլինի նաև մրցաշարային աղյուսակին նայելիս»,- Բլանին մեջբերում է թիմի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Լիգա-1-ի երկու տուրերի արդյունքում ՊՍԺ-ն կարողացել է նվաճել ընդամենը 2 միավոր:






































