Մի քանի տարվա մեջ առաջին անգամ Գերմանիայում սոցիալ-դեմոկրատները վարկանիշով առաջ են անցել Անգելա Մերկելի Քրիստոնեա-դեմոկրատական միությունից (ՔԴՄ) և բավարական Քրիստոնեա-սոցիալական միությունից (ՔՍՄ), հայտնում է BILD պարբերականը՝ հղում անելով INSA ինստիտուտի կողմից անցկացված սոցհարցման արդյունքներին:
Հարցումը անցկացվել է փետրվարի 3-6-ին, որի ընթացքում հարցվել են Գերմանիայի 2042 քաղաքացի:
Տարբերությունը եղել է 1%` Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը (ԳՍԴԿ) աջակցել են հարցվածների 31%-ը, ՔԴՄ/ՔՍՄ-ին 30%-ը:
ԳՍԴԿ-ի ժողովրդականության անսպասելի աճը սկսվել է 2 շաբաթ առաջ այն բանից հետո, երբ որոշում է կայացվել սոցիալ-դեմոկրատներից Եվրախորհրդարանի նախկին ղեկավար Մարտին Շուլցին առաջադրել կանցլերի թեկնածության: Շուլցի թեկնածությունը վերջնականորեն պետք է հաստատվի կուսակցության համագումարում, որը տեղի կունենա մարտին:









































