Լուգանսկի կոմունիստները նկարահանել են «Հեքիաթ ընտրության մասին» մուլտֆիլմը, որտեղ նախագահն Ուկրաինա անունով աղջկան ամուսնացնում է Ռուսաստան անունով տղայի հետ:
Տեսանյութը Facebook-ում տեղադրել է Լուգանսկի կոմունիստների ղեկավար Սպիրիդոն Կիլինկարովը: «Նկարահանված է Լուգանսկի կոմունիստների կողմից»,- բացատրել է նա
5-րոպեանոց մուլտֆիլմի շնորհանդեսը կկայանա Լուգանսկում սեպտեմբերի 1-ին:
Սյուժեի համաձայն՝ նախագահը ցանկանում է իր Ուկրաինա դստերը ամուսնացնել աղքատ ծերունի ԵՄ-ի հետ: Սակայն հանկարծ հայտնվում է հարուստ հարևան Ռուսաստանը, որի հետ էլ ուզում է ամուսնանալ աղջիկը:
Մուլտֆիլմի վերջում Ուկրաինան ստորագրում է Մաքսային միության պայմանագիրը:











































