Երգչուհի Բեյոնսեն իր համաշխարհային համերգային շրջագայության շրջանակներում սեպտեմբերի 8-ից ելույթ կունենա Բրազիլիայում:
Այն մասին, որ պատրաստվում է Բրազիլիա այցելել Բեյոսնեն հայտարարել է տեսահոլովակի միջոցով: Վերջերս համացանցում պրոմո-տեսահոլովակ է հայտնվել, որտեղ երգչուհին զբոսնում է լողափին, օրորվում է ճոճանակում, վայելում՝ օվկիանոսը:
Տեսահոլովակում Բեյոնսեի կազմվածքն, իհարկե, անզուգական է: Այս մասին հաղորդում է Spletnik.ru-ն:








































