Wednesday, 01 07 2026
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
20:50
Իռլանդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը՝ փոխարինելով Կիպրոսին
20:43
ԱՄԷ-ի առաջատար «Emarat» ընկերությունը Երևանում բացեց իր առաջին լցակայանը
Փոփոխվում են Կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները
20:40
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
20:30
Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին
Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
20:10
Իրանի դեմ ցանկացած սպառնալիք անհապաղ պատասխանի կարժանանա. Արաղչի
20:00
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Հարավային Կորեայում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել
19:50
Լուկաշենկոն Չինաստան այցից հետո մեկնել է Ինդոնեզիա
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով
19:10
57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում
Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային
Պուտինը ԱԽ նիստ է անցկացրել
«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի են
Ակամայից հիշվում է Մոլդովայում կատարվածը․ Զախարովան՝ ՀՀ ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունների մասին
18:30
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Բաքու
Քննարկվել են «Աջափնյակ» մետրոյի կայարանի և տրանսպորտի արդիականացման ծրագրերը
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանը
18:10
Չինաստանում ուժի մեջ է մտել «Էթնիկ միասնության» մասին օրենքը
Ադրբեջանը «ձգտում» է ներգրվե՞լ Թուրքիա-ԱՄՆ ռազմական գործարքներին
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
17:40
Երեմյան ֆերմա. ապագայի գյուղատնտեսությունը` Հայաստանում
17:30
ԵՄ-ն չեղարկում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը

Նույն Ժիրայր Լիպարիտյանը 1993-ին ԱԳՆ-ում քննարկում էր Քելբաջարը հանձնելու հարցը. պատմում է ականատես Արա Պապյանը

«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ և դիվանագետ Արա Պապյանը «Առաջին լրատվական»-ի խնդրանքով մեկնաբանել է Ժիրայր Լիպարիտյանի «Փաթեթային, փուլային և այլ պահեր» հոդվածը:

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ավագ խորհրդականը (1991-97թթ.) հոդվածում շարադրել էր իր հիշողությունները 1997թ. Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի որոշ զարգացումների, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից առաջարկված կարգավորման փուլային և փաթեթային տարբերակների, դրանց քննարկման նպատակով 1997թ. հունիսի 14-ին ՀՀ և ԼՂՀ ղեկավարների միջև տեղի ունեցած խորհրդապահական հանդիպման մասին: Ըստ Լիպարիտյանի մեկնաբանության՝ հանդիպման մասնակիցները, այդ թվում՝ Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Սամվել Բաբայանը, համաձայնության են եկել կարգավորման փուլային տարբերակի շուրջ, որը ենթադրում էր տարածքների հանձնում, բայց հետագայում մերժել են այն՝ պնդելով լուծման փաթեթային տարբերակը, և ի վերջո իրավիճակը հասցրել նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականին:

Ժիրայր Լիպարիտյանը իր հոդվածում, ըստ էության, արդարացնում է Լևոն Տեր-Պետրոսյանի մոտեցումները կարգավորման փուլային տարբերակին: Կարծում եք՝ սա ի վերջո կապվա՞ծ է նախընտրական, ներքաղաքական ներկայիս գործընթացների հետ, հատկապես Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթի համատեքստում:

Պատասխանելով մեր այս հարցադրմանը՝ Արա Պապյանը նշեց հետևյալը. «Կարծում եմ՝ Լիպարիտյանի կողմից այդ իրադարձության մասին պատմելը, դա հնչեցնելը պայմանավորված է հենց ընտրություններով: Ամբողջ միտքը ո՞րն էր, որ ձեր այսօրվա նախագահը՝ Սերժ Սարգսյանը, և նախկին նախագահը նույնպիսի դիրքորոշում են ունեցել և ունեն, ինչ Տեր-Պետրոսյանը, այնպես որ՝ «թող շատ վեր-վեր չթռնեն», իբր թե մենք Ղարաբաղը չենք տալիս: Այդ սկզբունքն է, բայց մենք դա գիտեինք. Սերժ Սարգսյանը ինքն է մի քանի անգամ հեռուստատեսությամբ խոստովանել, որ տարածքները տալիս ենք: Ճիշտ է, ասում է՝ կարգավիճակի դիմաց, բայց Տեր-Պետրոսյանն էլ էր ասում՝ կարգավիճակի դիմաց: Մնացած մանրամասները էական չեն:

Ես չգիտեմ՝ այդ հանդիպումը եղել է, թե ոչ, բայց որ քննարկվել է հողեր տալու հարցը՝ դա միանշանակ է, որովհետև մեկ այլ հանդիպման ես մասնակցել եմ, երբ Լիպարիտյանը արտաքին գործերի նախարարությունում քննարկում էր Քելբաջարի հարցը: Եվ պիտի ասեմ՝ ցավոք սրտի, ամոթ արտգործնախարարությանը, երբ խոսեցինք, քննարկեցինք բաժնի վարիչների, վարչության պետերի հետ (էսօրվա մի երկու հայրենասերներ էլ այնտեղ կային), բացառությամբ երկուսի՝ մնացածը կողմ քվեարկեցին հողերը հանձնելուն, և միայն հայկական բանակի հետախուզության պետի՝ Ղուկասովի կտրուկ դիրքորոշումը, որ՝ «էդ ի՞նչ եք խոսում, դո՞ւք եք վերցրել, որ հողեր տալու մասին եք խոսում», և բանակի կոշտ դիրքորոշումը դրա դեմ, իմ կարծիքով՝ զսպեցին և՛ Լիպարիտյանին, և՛ Տեր-Պետրոսյանին, այլապես արտգործնախարարությունը լավ էլ հարմարվողական դիրք էր զբաղեցնում այդ թվերին:

Ես հիշում եմ՝ Լիպարիտյանը մեզ հավաքեց այսօրվա Սահմանադրական դատարանի շենքում, այնտեղ մի դահլիճ կա, որը նախկին քաղկոմի շենքն էր: Այն ժամանակ ես Իրանի բաժնում էի աշխատում, բաժնի վարիչը չկար՝ ինձ կանչեցին: Կարծեմ՝ մոտ 20-22 հոգի էր հավաքվել, և Լիպարիտյանը հարցը դրեց, որ մեզ վրա ճնշում կա, եկեք, արտահայտվեք՝ զիջե՞լ, թե՞ չզիջել, այսինքն՝ հետ տա՞լ, թե՞ չտալ Քելբաջարը: Ինքն ասաց, որ նախագահ կողմը՝ Տեր-Պետրոսյանը, ավելի հակված է տալուն: Բնականաբար, երբ այդպիսի հայտարարություն արվեց, ելույթների մեծ մասն արդեն այդ ոգով էին: Բայց էն պահին, երբ մեկն ասաց՝ «կտանք, եթե պետք լինի, նորից հետ կվերցնենք», ռազմական հետախուզության պետ կար՝ Ղուկասով ազգանունով, որին ես դեռ Աֆղանստանից գիտեի, ջղայնացած վեր կանգնեց և ռուսերենով (ռուսախոս էր) ասեց. «У меня там ребята погибли, кто вы такие, чтобы решать?» և այլն, և այլն: Ու դրանից հետո այդ հարցը մեռավ:

Ցավը գիտեք որն է. այդ տարիներին՝ 92-93թթ., մշտապես քննարկվել է հողեր տալու հարցը՝ դեռ չգրավված կամ նոր գրավված, որը հանգեցրեց նրան, որ արդեն 94-ին Բիշքեկում դա ամրագրվեց, և որը սկզբունքային սխալ էր: Լինելով հաղթող պետություն՝ ըստ էության, մենք զինադադարը կնքեցինք հավասարը հավասարի հետ սկզբունքով, ավելին՝ կարծես պարտվող կողմը մենք լինեինք. մենք փաստորեն պարտավորվեցինք զիջել այն, ինչ վերահսկում ենք: Ադրբեջանը, լինելով պարտվող կողմ, չպարտավորվեց զիջել որևէ բան, մենք, լինելով հաղթող կողմ, պարտավորվեցինք զիջել: Այդ ամբողջը գալիս է հոգեբանական այն դրվածքից, որ կար այն ժամանակ՝ անընդհատ հանձնել, հանձնել, հանձնել: Դրա համար էլ այսօրվա շատ ու շատ խնդիրներ բանակցային գործընթացում, իմ կարծիքով, գալիս են նրանից, որ ի սկզբանե դրվել է հանձնելու խնդիրը: Հետո, իմիջիայլոց, ես մի քանի անգամ տարբեր ղեկավարների հարց եմ տվել, որ «սա սխալ է, ի՞նչ եք անում, ո՞նց կլինի»: Պատասխանը հետևյալն էր, որ «չէ՛, ի՞նչ ես ասում, սա ձևական է, ասում ենք, բայց ո՞վ է տվողը»: Գավառական խորամանկության նման մի բան կար: Բայց խնդիրն այն է, որ երբ դու ասում ես դա շատ տեղերում և լուրջ ես ասում, դա խաղից վերածվում է իրականության»:

Մեր կողմից ավելացնենք, որ «Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանը տարիներ առաջ ուշագրավ մանրամասներ է հրապարակել նույն Քարվաճառի հանձնել-չհանձնելու հարցի շուրջ Երևանի ու Ստեփանակերտի միջև ծավալված քննարկումների կամ բանավեճի մասին: Բաղդասարյանը 1992-93թթ. եղել է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի լրատվական ծառայության ղեկավարը և ներկա եղել 1993 թվականին՝ կրկին հունիսի 14-ին, այս անգամ Ստեփանակերտում կայացած մեկ այլ «խորհրդապահական հանդիպման», որին մասնակցել են մի կողմից՝ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և մյուս կողմից՝ ԼՂՀ ղեկավարությունը, Գերագույն խորհրդի անդամները, մասնավորապես՝ Գեորգի Պետրոսյանը, Սամվել Բաբայանը, Ռոբերտ Քոչարյանը և այլք:

Պատմական այս դրվագը նա նկարագրել է «Թե ինչպես «հանձնվեց» Քարվաճառը» իր հոդվածում՝ հիմնվելով այդ օրը իր կողմից արված գրառումների վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում