Monday, 15 06 2026
«Համապարփակ պաշտպանության» նորդական մոդելը կարող է աշխատել նաև Հայաստանում
Կառավարությունն արդեն արձագանքում է «Ռոսսելխոզնադզորի» քայլերին. կլինեն նաև կորուստներ
Ընտրողները գիտակցեցին ճակատագրական պահը, և ռուսական տնտեսական շանտաժը մղեց դրան
Ռուսաստանում «իսլամական արմատականություն կա՞»
Հրդեհ՝ Երևանի Ձորափի փողոցի ռեստորաններից մեկի պահեստային հատվածում
Բագրատաշենում գործարկվելու է էլեկտրական շչակ
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ

«Կոմանդոսը թող պատասխանի՝ երբևէ Ռոբերտ Քոչարյանին տեսե՞լ է մարտի դաշտում»

«Վազգեն Սարգսյանը տալիս էր հնարավորություն, որ մարդիկ աշխատեն, բայց սահման էր դնում, էդ սահմանը անցնել չէր կարելի. Վազգենն իր շուրջը ստեղծեց մի խումբ, բայց էդ խմբավորումներն այնպես արեցին, որ ուղղակի շատ մարդիկ թողեցին ու գնացին. Անդրեասյանը գնաց, Տեր-Գրիգորյանցը գնաց»,- Շուշիի և Արցախյան պատերազմի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը, օրերս «ԳԱԼԱ»-ի հետ զրույցում այսպես էր արտահայտվել Վազգեն Սարգսյանի մասին և խոսել նրա սխալների մասին: Այս թեմայով Hayeli.am-ը զրուցել է Ազգային հերոս, «Սասուն» ջոկատի հրամանատար, ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանի հետ:

-Պարոն Միքայելյան, կիսո՞ւմ եք Կոմանդոսի այն համոզմունքը, որ գեներալներ Նորատ Տեր-Գրիգորյանցը, Հրաչ Անդրեասյանը գնացել են հենց Վազգեն Սարգսյանի պատճառով: Առհասարակ, ինչո՞ւ հանկարծ Կոմանդոսը հիմա հիշեց Վազգեն Սարգսյանին:

-Ես նախևառաջ հետևյալ հարցով եմ ուզում դիմել Կոմանդոսին՝ ինչո՞ւ այն ժամանակ, երբ Վազգեն Սարգսյանը կենդանի էր, Կոմանդոսը նման հարցադրումներ չէր դնում: Վազգեն Սարգսյանի օրոք զինվորականների արտագաղթ չի եղել , Կոմանդոսն ասում է՝ իբր Վազգեն Սարգսյանի պատճառով են այդ մարդիկ հեռացել երկրից, բայց հավանաբար Կոմանդոսը նկատի է ունեցել նրանց գործը: Գեներալ Անդրեասյանին անձամբ ես եմ ճանաչել՝ Լաչինից և Քելբաջարից, նա մի քանի օպերացիաներ է տապալել, որի պատճառով Լաչինում մենք բազմաթիվ զոհեր տվեցինք: Քելբաջարի օպերացիայի ժամանակ էլ ներկա է եղել և այդ մասին կհավաստի Միքայել Հարությունյանը, Անդրեասյանը օպերացիան մշակեց, բայց այդպես էլ արդյունքի չհասանք, երբ թուրքերը Քելբաջարը հետ էին վերցրել: Իրավացի է, մարդկանց հնարավորություն է տրվել, բայց երբ նրանք չեն կարողացել նորմալ դրսևորեն իրենց, բնական է, որ պետք է չաշխատեին: Վազգեն Սարգսյանը լինելով պաշտպանության նախարար բնական է, որ որոշումները պետք է ինքը կայացներ:

-Համաձա՞յն եք Կոմանդոսի հետ, որ Վազգեն Սարգսյանն այն մարդն է, ումից հիմա խոսելն արգելված է, պիտի ասես, որ ինքը ինչ արել է, ճիշտ է արել:

-Արկադի Իվանիչը պետք է մի բան հասկանա, որ Վազգեն Սարգսյանի ժամանակ է ազատագրվել Արցախ աշխարհը և այսօրվա մեր նորագույն պատմության ամենամնայուն արժեքը հենց ազատագրված տարածքներն են: Ես դիմում եմ Արկադի Իվանիչին՝ եթե մարդիկ մահացել են, նրանց հետևից մի խոսեք: Ես գիտեմ Արկադի Իվանիչն ով է եղել, Վազգեն Սարգսյանը՝ ով: Եթե ինքն այդքան մտահոգ է այս պետությամբ և Վազգեն Սարգսյանն էլ ինչ-որ «սխալներ» է թույլ տվել… Ինչո՞ւ ինքը չի մեղադրում Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, թե նրանց էլ մի 20 տարի հետո է պատրաստվում քննադատել:Ես կուզենայի Արկադի Տեր-Թադևոսյանը պատասխանի իմ մի հարցին՝ ինքը երբևէ Ռոբերտ Քոչարյանին տեսե՞լ է մարտի դաշտում, թող կանգնի և ասի, շատ է ասում, որ պատերազմի ակունքներում ինքն է եղել, բայց լռում է, կենդանության օրոք չի կարող ասի՞, թող ասի: Ինչ է՝ այսօրվա իշխանություննե՞րն են հնարավորություն տալիս գործելու, կայանալու: Իսկ Վազգեն Սարգսյանը, իսկապես, մեզ գործելու հնարավորություն է տվել, անգամ Ռուսաստանից են սպաներ եկել Հայաստան: Վազգեն Սարգսյանն արել է այն, ինչի արդյունքում ազատագրել ենք Արցախ աշխարհը: Կոմոնդոսը թող իմանա, որ ոչ մի բարոյական իրավունք չունի Վազգեն Սարգսյանի հետևից նրան քննադատելու:

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք hayeli.am-ում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում