Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյի կառավարության ղեկավար Միգել Անխել Մանսերան կիրակի կայացած հանդիսավոր արարողության ժամանակ ստորագրել է պատմության մեջ Մեխիկոյի առաջին սահմանադրությունը, որը, մասնավորաես նախատեսում է էֆթանազիայի իրավունք և մարիխուանայի մասնակի օրինականացում։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։
Մանսերայի խոսքով՝ սահմանադրությունը նշանակում է Մեխիկոյի ընտրություն հօգուտ իրավունքների ու ազատությունների։
Փաստաթղթի ստորագրումը դարձել է քաղաքի առաջին հիմնական օրենքի մշակման գործընթացի հանգուցալուծում, ինչը հնարավոր է դարձել մայրաքաղաքում քաղաքական բարեփոխման մեկնարկից հետո։ 2016 թվականի հունվարին Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն ստորագրել էր օրենք, որը փոխել է քաղաքի կարգավիճակը դաշնային շրջանից նահանգի։







































