Փետրվարի 5-ին «Ազգային համաձայնություն» կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել քաղաքական խորհրդի ընդլայնված նիստ միակ օրակարգային հարցով. «Ազգային համաձայնություն» կուսակցության մասնակցության ձևաչափը առաջիկա խորհրդարանական ընտրություններին:
Տարբեր տեսակետների շուրջ ծավալված քննարկման արդյունքում քաղաքական խորհրդի անդամների մեծամասնությամբ որոշում ընդունվեց միանալ «Ծառուկյան դաշինքին»: Այս մասին հայտնում են «Ազգային համաձայնություն» կուսակցության մամուլի ծառայությունից:
Նյութի աղբյուր` Elq.am