Անջելինա Ջոլին, ինչպես ավելի վաղ հայտնում էին արևմտյան ԶԼՄ-ները, արդեն ուզում էր երեխա որդեգրել, բայց Բրեդ Փիթը դեմ էր՝ հայտարարելով, որ իրենց ունեցած երեխաները բավական են: Նշում են, որ դա եղել է ընտանեկան ճգնաժամի պատճառներից մեկը: Հիմա, երբ Ջոլին և Փիթը բաժանվում են, դերասանուհին ուզում է ևս մեկ երեխա որդեգրել: Այս մասին In Touch պարբերականին հայտնել է ներքին աղբյուրը:
Նշվում է, որ Բրեդ Փիթի կարծիքով՝ ևս մեկ երեխան խնդիր կլինի երեխաների հետ Անջելինայի շփման հարցում: Ըստ նրա՝ երեխաներին չի բավարարում մոր ուշադրությունը, նոր երեխայի դեպքում ամեն ինչ միայն կբարդանա:







































