Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի օդատիեզերական ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն սպառնացել է Իրանի թշնամիների գլխին տեղալ «մռնչացող հրթիռների» տարափ։ Այս մասին նա հայտարարել է Tasnim գործակալությանը։
Դրա հետ մեկտեղ նա «զազրախոսություն» է անվանել ԱՄՆ-ի կողմից հնչող սպառնալիքները Իրանի հասցեին։
Այդ հայտարարությունները նա արել է իրանական Սեմնան նահանգում օդատիեզերական ուժերի զորավարժությունների ընթացքում։ Այնտեղ սկսվել է «Հայրենիքի սահմանների պաշտպանները» ծածկանունով մանևրումների հիմնական փուլը, որի ընթացքում, ինչպես հայտնում են իրանական աղբյուրները, կկատարվեն հրթիռային արձակումներ։










































