Տեղի է ունեցել «Ժառանգություն» կուսակցության խորհրդի նիստը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով հարցին, թե արդյոք արդեն հստակ որոշում է կայացվել, թե կուսակցությունն ինչ ձևաչափով է մասնակցելու առաջիկա ընտրություններին, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ հստակ որոշում է կայացվել, որ միանշանակ դաշինքով են մասնակցելու:
«Այս պահին խորհրդի կողմից պաշտոնական բանակցություններ նշանակվեցին, պաշտոնական բանակցողները արդեն կսկսեն բանակցություններ վարել երկու քաղաքական միավորների հետ՝ Սեյրան Օհանյան-Վարդան Օսկանյան դաշինքի և «Ելք»-ի հետ»,- նշեց Ա. Մարտիրոսյանը:
«Ժառանգության» փոխնախագահը հավաստիացրեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մասնակցելու է ընտրություններին և համոզմունք հայտնեց, որ նա իր մասնակցությամբ «պայքարն ուժեղացնելու է»: Անդրադառնալով կուսակցության ներսում առկա տարաձայնություններին և Զարուհի Փոստանջյանի մասնակցությանը՝ Ա. Մարտիրոսյանը նշեց. «Հուսով եմ՝ տիկին Փոստանջյանը պայքարը կշարունակի «Ժառանգության» հետ:
Մանրամասները՝ տեսանյութում:











































