Ինդոնեզիայում կինը դատապարտվել է մտրակի 26 հարվածի ամուսնությունից առաջ սեքսով զբաղվելու համար։ Ինչպես հաղորդում է The Independent պարբերականը, նման դատավճիտ է կայացրել տեղի շարիաթի դատարանը։
Պաբերականը հրապարակել է նաև լուսանկարներ, որում կինը մտրակի հարվածների է ենթարկվում։ Դեպքը տեղի է ունեցել Սումատրա կղզում։ Կնոջ դատավճիռը իրականացվել է հրապարակավ։
Նշվում է, որ նրա զուգընկերը ևս մտրակի հարվածների է ենթարկվել։











































