«Ես սպասում եմ կուսակցության որոշմանը, երբ կուսակցությունը որոշի, ես միանշանակ մասնակցելու եմ ընտրություններին: Հստակեցում կմտնի, երբ կուսակցության խոչհուրդը կորոշի»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը՝ անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին իր մասնակցության ձևաչափի վերաբերյալ հարցին:
«Մրցակցություն է, կպայքարենք, կտեսնենք` ով քանի ձայն կհավաքի: Եթե մրցակցություն է, նշանակում է մեկս մեկի դեմ ենք պայքարելու, պայքարելու եմ քարոզչությամբ», – նշեց պատգամավորը` խոսելով Միհրան Պողոսյանի հետ մրցակցության մասին:
Ռոբերտ Սարգսյանը վստահություն հայտնեց, որ ընտրություններին իրեն աջակցելու է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Հարցին, թե ում կաջակցի Ռուբեն Հայրապետյանը, Ռ. Սարգսյանը պատասխանեց. «Ռուբեն Հայրապետյանը միանշանակ կաջակցի ինձ, նա իմ ընկերն է, Ավանի համար բարի գործեր կատարած անձնավորություն է»:
Մանրամասները՝ տեսանյութում: